Լրահոս
Միջազգային
20:37
05.05.26
157

Կալասը Բաքվում քննարկել է ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունների վերսկսումը

Img default alt hy

Եվրոպական միության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Բաքվում տեղի է ունեցել Ջեյհուն Բայրամովի և Կայա Կալասի հանդիպումը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Եվրոպայի միջև երկխոսության, նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցոաւթյունների վերսկսման և գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների կարևորությունը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

ԱԳՆ-ից հավելել են նաև, որ Բայրամովն ու Կալասը մտքեր են փոխանակել արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրերի և կառույցների շրջանակներում Ադրբեջան-ԵՄ համագործակցության զարգացման վերաբերյալ։