Լրահոս
Քաղաքական
10:51
05.05.26
144

Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն Մխիթարյան

Img default alt hy

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Մարդը չի կարող երկար ժամանակ ապրել ստրեսային վիճակի մեջ: 2 շաբաթվա ընթացքում նա սկսում է հարվարվել այդ վիճակի հետ և այն դարձնում իր առօրայի մի մասը:

Պատերազմների, համավարակների, բնական աղետների առաջին 6-7 օրերը ամենաստրեսայինն են, որից հետո մարդը սկսում է ապրել այդ ամենի հետ և սկսում հետևել իրադարձություններին զուտ՝ առավոտ-երեկո սկզբունքով: 2 շաբաթ անց դրանով հետաքրքրվողների քանակը սահմանափակվում է անձնական փոխկապակցվածություն ունեցողների շրջանով: Սա փաստ է, ապացուցված հոգեբանների աշխատանքներով և իրական կյանքում:

Սա վերաբերում է նաև քարոզարշավներին: Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը, որպեզի մարդկանց մոտ ժամանակի ընթացքում բթանա հետաքրքրությունը քաղաքական տվյալ պրոցեսի հանդեպ:

Հետաքրքրության կորուստը նաև բերում է գործողության պասիվության: Ըստ այդմ, գերկարևոր է ժամանակից շուտ չսպառել այն տեղեկատվական, մարկետինգային և կազմակերպչական «պատռոնները», որոնք կարող են պետք գալ վերջին շաբաթվա ընթացքում: Ուշադիր եղեք կոնտենտ ստեղծելուց: Դրանց միատիպությունը և «սքրոլի» աշխարհում միանման ձևավորումը անխուսափելիորեն բերելու են հետաքրքրության անկման:

Հեռու տարեք ձեր վախերը, գնացեք ձեր կերպարներին «ոչ սազական» տեղեկատվական ռիսկի: Հավատացեք, եթե այսօրվա հանդիսատեսին դուք «շոկի» չենթարկեք, ապա չեք հայտնվի նրա գլխի մեջ:

Հ.Գ. Վերը նշված թեզը վերաբերվում է նաև հեղափոխական գործողություններին: Հեղափոխությունը պետք է 3-րդ, կամ 4-րդ օրը արդեն հասնի ուժերի հակառակ դասավորվածության: Ցանկացած հեղափոխական գործողություն, որը թևակոխում է 7-րդ օրը՝ տապալվելու է»: