Լրահոս
Միջազգային
13:45
05.05.26
304

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պեկին ՝ չինական կողմի հետ խորհրդակցելու

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր կմեկնի Պեկին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին չինական իշխանությունների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։

«Այս այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը չինացի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները», - ասված է հայտարարության մեջ։