Լրահոս
Տարածաշրջան
18:15
25.04.26
163

Իրան-Թուրքիա սահմանին նոր անցակետ է բացվել

Img default alt hy

Իրան-Թուրքիա սահմանի թուրքական կողմում բացվել է Գուրբուլաքի մաքսային կետը, որն, ինչպես ակնկալվում է, մեծապես կխթանի և կընդլայնի երկկողմ տնտեսական համագործակցությունը և տարանցիկ հնարավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Բացման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռեզա Ռահմանիի, Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլատի և մի շարք իրանցի և թուրք պաշտոնյաների մասնակցությամբ։

Պաշտոնյաները նշել են, որ Գուրբուլաքի մաքսային կետի բացումը կարևոր դեր կխաղա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։

Նոր մաքսակետը գտնվում է Բազարգան մաքսային տերմինալի դիմաց և համարվում է Իրանի ամենակարևոր տարանցիկ անցակետերից մեկը։

Այս սահմանային անցակետով տարեկան անցնում է մոտ 200000 տարանցիկ բեռնատար։