Լրահոս
Իրավական
13:39
21.02.26
302

ՀԺՄ-ն, «168 ժամը» և Սաթիկ Սեյրանյանը դատի են տվել Վահագն Ալեքսանյանին, ՔՊ-ին և Աշոտ Մելիքյանին

Img default alt hy

Հայաստանի ժուռնալիստների միությունը, «168 ժամ» թերթը և ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Աշոտ Մելիքյանի: 

Հարցադիմումը վերաբերում է պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասին, այլ կերպ ասած՝ զրպարտության համար ներկայացված հայցադիմում է: 

News.5tv.am-ը տեղեկացավ, որ փետրվարի 6-ին հայցադիմումը վարույթ ընդունվել և մակագրվել է դատավոր Մ. Ստեփանյանին: