Լրահոս
Հասարակական
22:34
24.08.19
172

Հրդեհներ Մեղրասարից՝ «Վեգա». կրակի օջախների թիվն ավելացել է

Այս տարի մեր երկրի տարածքում արդեն բռնկվել է կրակի մոտ 7200 օջախ: Թիվը, որ անցյալ տարվա տվյալից ավելի է մոտ 60 տոկոսով՝ կարող է փոխվել ամեն րոպե: Վերջին զարգացումը մի քանի ժամ առաջ եղավ: Բռնկված ու դեռ չմարված հրդեհներին ավելացավ Մալաթիա մոլ ընկած կրակը: Այս պահին էլ հրշեջները շարունակում են պայքարել ոչ միայն այս, այլ նաև «Խոսրավի անտառ» արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքն այրող կրակի դեմ, դեռ անօգուտ: 4 օր անց մարված է Ձյունիկ սառնարանի հրդեհը: Ընկերությունը 250 հազար դոլարի վնաս է կրել ու ակնկալում է պետական աջակցություն: