Լրահոս
Միջազգային
17:49
22.02.26
140

Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Img default alt hy

Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը, քանի դեռ Ուկրաինան չի վերսկսել նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն։ 

Նա X-ում գրել է, որ փետրվարի 23-ի նիստում Եվրամիության երկրների ԱԳ նախարարների խորհուրդը մտադիր է ընդունել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը, սակայն Բուդապեշտն այն կարգելափակի։  Սիյարտոն հավելել է, որ իր երկիրը թույլ չի տա ընդունել Կիևի համար կարևոր որոշումներ, քանի դեռ նա չի վերսկսել նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա «Դրուժբա» խողովակաշարով: