Լրահոս
Իրավական
17:42
19.02.26
198

Հոգևորականի կողմից մանկապղծության որևէ դեպքով քրեական վարույթ չկա

Img default alt hy

Հոգևորականի կողմից մանկապղծություն կատարելու դեպքով որևէ քրեական գործի վերաբերյալ տեղեկություն առկա չէ: Այս մասին «News.5tv.am»-ին հայտնում են գլխավոր դատախազությունից՝ մեր հարցմանն ի պատասխան։

Գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ»: 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հարցին ի պատասխան ասել էր. «Եթե որևէ երկրում, պարզվի, որ եկեղեցում բարձր դիրք զբաղեցնող անձը, մանկապիղծ է, և դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը, դա կլինի՞ հարձակում եկեղեցու վրա։ 

Չի կարելի թաքնվել այդ սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ, իսկ երբ քո հետևից գան, ասես, թե դա հարձակում է եկեղեցու վրա»: 

Հարցին, թե ո՞ւմ է վերաբերում դա, Սիմոնյանը ասել էր, թե եկեղեցում 4-5 հոգևորական կա, ովքեր «թաթախված են նման իրավիճակներում»: