Լրահոս
Հայաստան
14:25
20.02.21
81

ՀՀԿ-ն ափսոսանք է հայտնում, որ ԱԱԾ-ն շեղվել է իր բուն առաքելությունից և դարձել է «անհեթեթ խզբզանքի» գրպանային կամակատարը․ հայտարարություն

Img default alt hy

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր հայացքներով հայտնի հասարակական, հանրային, մտավորական ու փորձագիտական շրջանակների հանդեպ քրեական գործերի հարուցմանը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Երկու հայկական պետություններն ազգային աղետի հասցրած, Արցախյան վերջին պատերազմի արդյունքում խայտառակ պարտության միակ պատճառ հանդիսացող կապիտուլյանտ իշխանությունը, շարունակելով հայ ժողովրդի հայրենազրկման եւ պետականազրկման հանցավոր քաղաքականությունը, համառ, բայց ապարդյուն ջանքեր է գործադրում կեղծ քրեական գործերի, սին մեղադրանքների, ուժային ռեսուրսի ապօրինի գործադրման միջոցով հայ ժողովրդին արժանապատվության եւ արդարության համար պայքարի վճռականությունից, հույսից եւ կամքից զրկելու համար։