Լրահոս
Քաղաքական
19:29
22.02.26
271

Հայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Հայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն։ Գյուղացին այլևս բերքը հասնելուց հետո վաճառքի մասին չի մտածի․ տարվա սկզբից արդեն կունենա վաճառքի պայմանագիր և երաշխավորված շուկա։ Այս մասին խաղողագործների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Քաղաքացիները հանդիպման ժամանակ բողոքել են գներից, ինչպես մթերման խնդիրներից։

«2020 թվականին մենք հանձնում էինք 160 դրամ, 170 դրամ, այն ժամանակ կոնյակը 1500 դրամից սկսվում էր, իսկ հիմա մի շիշ կոնյակը սկսվում է 5000 դրամից, ասում ենք՝ լավ ինչի՞ ասենք խաղողի գինը չի բարձրանում, ասում է՝ գործարանատիրոջը սեփականությունն է, իրեն ձեռք չի տալիս»,– ասել է խաղողագործներից մեկը։

«Չիրը մնացել է, արտադրել ենք, մնացել է, գալիս են այնպիսի գին են արտադրում, որ մեր մթերման գնից ցածր է, գալիս են դեղձի չիրն ուզում են գնել 2500 դրամով, մինչդեռ այն մեզ վրա նստել է 3000 դրամ»։

Ավելին՝ տեսանյութում։