Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:32
30.08.19
87

Հայ-ռուսական «փայլուն ինտրիգներ». Պուտինը Երևան կգա՞

Քաղաքական ինտրիգները հայ-ռուսական հարաբերություններում խորանալու միտում ունեն. այս շաբաթվա սկզբից ռուսական առաջատար հեռուսաալիքների ռեպորտաժները երկրորդ նախագահի դեմ բացված քրեական գործի մասին, վերլուծաբանները պատահական չեն համարում: Ռուսական մեդիան ամենասուր ձևակերպուներով է խոսում դատարանները շրջափակելու, սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների նկատմամբ իշխանության գործողությունների մասին՝ հիշելով մտրակի ու պրյանիկի տեխնոլոգիայի մասին:
Տեսաբանները կասկածի տակ են դնում անգամ հոկտեմբերին Պուտինի այցը Երևան: Իրավիճակը հնարավոր է չփրկի նաև Լեհաստան չգնալու Նիկոլ Փաշինյանի ժեստը Պուտինին: