Լրահոս
Հայաստան
10:36
25.04.26
638

Հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին ․ Քիմ Քարդաշյան

Img default alt hy

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում։ Գրառմանը կից նա հրապարակել է նախորդ տարիներին Հայաստան կատարած այցերից լուսանկարներ։

«Այսօր ես հարգում եմ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը։

Հայ լինելը մեծապես ձևավորել է այն, թե ինչպես եմ ես տեսնում աշխարհը։ Դա իմ ինքնության և իմ դաստիարակության մի մասն է։ Ընտանիքիս հետ այցելությունը Հայաստան իմ կյանքի ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր. այն խորացրեց կապն իմ արմատների հետ, ինչը ես կրում եմ իմ մեջ ամեն օր։

Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի և ամբողջ աշխարհում տառապող բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը՝ լսելի, իսկ նրանց ցավը չանտեսվի»։