Լրահոս
Հասարակական
20:06
22.02.26
1 521

Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինը. Armlur

Img default alt hy

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերված անձը նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանն է։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում։