Լրահոս
Հասարակական
11:09
21.02.26
840

Գյումրիի կենտրոնում դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի․ «Առավոտ»

Img default alt hy

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով ՝ հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ․Մ․-ն ՝ մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով։ Նրան վիրահատության են ենթարկել, վիճակը գնահատվում է կայուն։

Դանակահարված երիտասարդը սպորտսմեն է, թե որն է եղել պատճառը նրա վրա հարձակվելու, դեռ անհայտ է, սակայն մտահոգողը օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում մեծ թվով պարեկների առկայության պայմաններում քաղաքացիների աչքի առջև հանցագործության կատարումն է։