Լրահոս
Իրավական
21:22
27.08.19
122

Գագիկ Խաչատրյան. հերթական աղմկոտ ձերբակալությունը

 ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, կեսօրից հետո, լրագրողներին հայտնեց, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակարանը, առանձնատունը, գրասենյակային տարածքները, ինչպես նաեւ նրա հետ առնչություն ունեցող անձանց տները: Խաչատրյանի դեմ գործ է բացվում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման եւ պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով: Խոսքը տասնյակ միլոնավոր դոլարների մասին է: ԱԱԾ տնօրենը չի բացառել, որ հավանական մեղադրանքը լրացվի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով եւս: Սպասվում է, որ Գագիկ Խաչատրյանին բերման կենթարկեն խուզարկությունների ավարտից հետո: