Լրահոս
Միջազգային
16:50
25.04.26
292

Ֆիցոն խանգարել է Տուսկին կատակել Ռուսաստանի մասին․ Onet

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ընդհատել է իր լեհ գործընկեր Դոնալդ Տուսկին, երբ վերջինս պատրաստվում էր կատակել ԵՄ գագաթնաժողովում Ռուսաստանի բացակայության վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Onet պորտալը։

«Ուրբաթ օրվա գագաթնաժողովի բոլոր ներկաների համար մեծ թեթևացում էր այն, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ այստեղ չկան ռուսներ», — հայտարարել է Տուսկը, նախքան Ֆիցոն թիկունքից կմոտենար նրան ու կբարևեր՝ ընդհատելով լեհ վարչապետի խոսքը։

Ավելի ուշ, նույն հանդիպման ժամանակ, լրագրողների հետ զրույցում Տուսկը պարզաբանել է, որ ցանկանում էր կատակել։

Ավելի վաղ Տուսկը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ռուսաստանը իբր մոտ ժամանակներս կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա։ «Մենք այդ ամենը թողնում ենք առանց արձագանքի։ Մենք տեսնում ենք միլիտարիզմի, մոլեգին միլիտարիզմի և ռուսաատյացության բռնկում։ Այս ամենը դրա դրսևորումներից մեկն է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։