Լրահոս
Քաղաքական
18:20
29.12.20
85

«Երկիրն այս իրավիճակից հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը». Ծառուկյանը՝ Փաշինյանին

Img default alt hy

«Հանդիպումը երկար տևել չէր կարող, իմ դիրքորոշումը չէր կարող փոխվել, այն ինչ ասել եմ հրապարակային, այն էլ կրկնեցի վարչապետին՝ երկիրն այս իրավիճակից հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ արտահերթ ընտրությունների մասով, երբ խոսվեց, ասացի, որ այդ դեպքում, պետք է ինքը ժամանակավոր պաշտոնակատար չլինի»,-այտարարեց Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում Նիկոլ փաշինյանի հետ կայացած կարճատև հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ դեռ երեկվանից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին: Օրվա ընթացքում այդ լուրը չհերքեց Լիլիթ Մակունցը, հանդիպման հնարավոր ժամը մի քանի անգամ փոփոխվեց, վերջապես այն կայացավ ժամը 17:30-ի կողմերը: