Լրահոս
Հասարակական
11:00
21.02.26
76

Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 10-16-ը (2026թ․)։
 
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
 
-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
-Շենգավիթում` փետրվարի 11-ին և 15-16-ը,
-Արաբկիրում՝ փետրվարի  14-ին,
-Նոր Նորքում՝ չի գերազանցել։
 
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։