Լրահոս
Քաղաքական
18:00
25.04.26
337

«Դուք եք մեր հաղթանակների ապացույցը». Նարեկ Կարապետյանը՝ պահեստազորի սպաներին

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ։ Զրույց է ծավալվել հույսի, միասնության և այն փոփոխությունների շուրջ, որոնք Սամվել Կարապետյանն է բերելու։

«Մենք մեզ նման չէինք լինի, եթե նորից չփորձեինք վերականգնել այն, ինչ ունեինք։ Շատ անգամներ, նույնիսկ ամենաանհույս ժամանակներում, ինքնակազմակերպվել ենք։ Դրա վառ ապացույցը դուք եք  և այն հաղթանակները, որոնք կերտել եք»,-սպաներին ասել է Նարեկ Կարապետյանը։