Լրահոս
Քաղաքական
16:18
01.03.21
71

Չեմ կարող հանդուրժել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն. դիմումիս համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից և միանում ԳՇ հայտարարությանը. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է Մուրադյանի հայտարարության մեջ: