Լրահոս
Իրավական
17:08
02.03.21
60

Ցավում եմ, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղավ Սահմանադրությունից և բանակից. Արամ Վարդևանյան

Img default alt hy

Իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանն առ այն, որ չի ստորագրում ԳՇ պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի հրամանագրի նախագիծը և դիմում է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով:

«Իրավիճակը հետևյալն է.

1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը: