Լրահոս
Հասարակական
18:15
12.02.26
84

ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում

Img default alt hy

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Ինչպես տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատի մարզի Սայաթ-Նովա, Հովտաշատ բնակավայրերում 5 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության, ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 6 խորքային հոր։ 

Արմավիրի մարզի Վաղարշապատ և Ապագա բնակավայրերում 5 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով քաղաքացիների կողմից կատարվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների։

Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։