Լրահոս
Հասարակական
10:10
02.05.26
172

Բորբոքվում են՝ Փաշինյանի անունը լսելիս. քաջարանցիները չեն վախենում նրան «խաբեբա» անվանել

Աշխատավորի օրվա երևանյան ջերմությունը չի հասել Սյունիք: Մարդիկ, լսելով Հայաստանի իշխանության վստահեցումները, թե ծայրահեղ աղքատությունը վերացման եզրին է ու շատ շուտով այն պաշտոնապես կարձանագրվի, մատնացույց են անում հազար ու մի խնդիրները՝ խանութում ապրանքների բարձր գներից մինչև անվտանգային հարցեր: