Լրահոս
Իրավական
12:45
20.02.26
95

Բոլոր փորձագետներին տրվել է նույն հարցը. Արսեն Բաբայանը՝ հրապարակում է փորձագետների կարծիքները

Img default alt hy

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանն այսօր անդրադարձավ այն փորձաքննությանը, որը ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։

Նա նշեց, որ այդ փորձաքննությամբ ընդմենը մեկ հարց էր տրվել՝ տեսանյութում արդյո՞ք Արշակ Սրբազանն է, թե՞ ոչ։ Օրինակ, հարց չի տրվել՝ արդյո՞ք այդ տեսանյութն իրականության հետ առնչություն ունի, թե՞ ոչ, արդյո՞ք այդ տեսանյութը կեղծիք է, թե՞ ոչ։ Մենք հո չէի՞նք ասում, թե Արշակ Սրբազանը գանգրահեր մի տղամարդ է, որն այդ տեսանյութի միջի տղամարդու հետ նմանություն չունի։ Մենք այլ բան ենք ասում՝ տեսանյութի բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականությամբ այդպիսի բազում տեսանյութեր եք տեսել»։

Նա ավելացրեց, որ ՔԿ-ի փորձագետը չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը նույն անձիք են, ասում է՝ հավանաբար նույն անձիք են, սակայն ՔԿ-ն, չգիտես՝ ինչու, միշտ այդ «հավանաբար» բառը մոռանում է»։