Լրահոս
Տարածաշրջան
16:29
23.02.26
117

Բողոքի ալիք՝ Թեհրանում, ամերիկյան հզոր ռազմանավ՝ Մերձավոր Արևելքում. Իրան-ԱՄՆ ծանր ռաունդից առաջ

ԱՄՆ վարչակազմը քննարկում է Իրանի միջուկային ծրագրին առնչվող տարբեր լուծումներ՝ դիվանագիտականից մինչև գերագույն առաջնորդի սպանություն ու մեծածավալ ռազմական գործողություններ։ Ըստ Axios-ի Սպիտակ տան աղբյուրի՝ այս պահին միաձայն որոշում չկա Իրանի դեմ հարվածի վերաբերյալ։ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների երրորդ ռաունդից առաջ, որը հավանաբար կկայանա փետրվարի 26-ին Ժնևում, Թեհրանում որոշ համալսարանների ուսանողներ ցույց են արել: Բախում է սկսվել այն պահին, երբ հակակառավարական ակցիաների մասնակիցները հանդիպել են պրոիշխանական ցուցարարների հետ: