Լրահոս
Իրավական
13:30
21.02.26
143

ԲԴԽ-ի հայտարարությունը փաստաբաններին, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու փորձ է. Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

ԲԴԽ-ի հայտարարությունն անընդունելի է։ Ֆեյսբուքյան եթերում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անթաքույց ձևով իրենից ներկայացնում է փաստաբաններին, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին լռեցնելու փորձ»,- ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ ԲԴԽ-ի կողմից տարածված հայտարարության վերնագիրը կարծես ամբողջությամբ ընդունելի է՝ ԲԴԽ-ն դատապարտում է դատավորներին վիրավորելու դեպքերը։ «Բայց բովանդակությունը, որ նայում ես, ոչ մի կապ չունի վերնագրի հետ, նույնիսկ անվանական փաստաբանների մասին են խոսում, մասնավորապես, Արա Զոհրաբյանի, նաև լայն մասսայականություն վայելող փաստաբանների, թե իրենց խոսքը ներկայացնում են որպես բացարձակ ճշմարտություն, անընդունելի է... Այսինքն ի՞նչ՝ չքննադատե՞նք, այս ի՞նչ բան է, ես վախենում եմ, որ սա պրոցեսի սկիզբ լինի»,- ասաց նա։