Լրահոս
Արցախ
11:06
31.08.19
80

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Img default alt hy

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.
 
«Մեծարգո՛ Ռոբերտ Սեդրակի,
 
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
 
Որպես Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝   Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, հարազատ ժողովրդի պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, հաղթանակների կերտման գործում:
 
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: