Լրահոս
Իրավական
21:30
23.02.26
140

Ազատ են արձակել ու հենց ոստիկանության բակում նորից ձերբակալել. ո՞րն է ախուրյանցի կնոջ «հանցանքը»

Ախուրյանում 55-ամյա տնային տնտեսուհի է մեկ ամսով կալանավորվել՝ իբր ֆեյսբուքյան էջի միջոցով «բռնության կոչ» անելու մեղադրանքով: Ըստ փաստաբանի՝ կինը դատարան է տարվել ձեռնաշղթաներով, ինչպես ծանր հանցագործ: Դեպքը զավեշտալի չէր լինի, եթե կինը նախապես անձամբ դիմած չլիներ ոստիկաններին՝ պարզելու, թե ով է իր անունով ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվ բացել: Իսկ երբ նորից է գնացել ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել իր ներկայացրած հաղորդումը, ձերբակալվել է: