Լրահոս
Իրավական
10:45
21.02.26
1 344

«Այցը կրել է մասնավոր բնույթ». ԱԱԾ-ն մանրամասնում է, թե ովքեր են Ամասիա գնացած ադրբեջանցիները

Img default alt hy

Օրերս սոցցանցերում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ադրբեջաներեն խոսող մի քանի անձինք շրջում են Ամասիայում, տեղի ռեստորաններից մեկում ճաշում են և այլն:

«News.5tv.am»-ը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայությանը՝ հարցնելով, թե ԱԱԾ-ն պարզե՞լ է այդ անձանց ինքնությունը, ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են հայտնվել Հայաստանի Հանրապետությունում, ներկայումս որտե՞ղ են գտնվում:

ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Վահե Ենգիբարյանը պատասխանել է.

«Հարցման մեջ հիշատակված անձինք հանդիսանում են ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացիներ, ովքեր մուտք են գործել ՀՀ և ՀՀ-ից դուրս են եկել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, այցը կրել է մասնավոր բնույթ»: