Լրահոս
Իրավական
20:26
21.02.26
1 170

Ախուրյանցի կնոջը բաց են թողել ու վայրկյաններ անց նորից ձերբակալել

Img default alt hy

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ահազանգում է․

«Քիչ առաջ, ախուրյանցի կնոջը կրկնակի ձերբակալեցին.

72 ժամը լրանալուն պես ոստիկանության Մուշի բաժնի ՁՊՎ֊ից բաց թողեցին, դրսի աստիճանների վրա կրկին ձերբակալեցին։

Սա է նիոկոլական ճղճիմ արդարադատությունը, քաղաքական ճաշակի համար մարդ են բռնում, իսկ իրական հանցագործներին անուշադրության մատնում»։

Ձերբակալվածը Ա.Պ-ն է։ 

News.5tv.am-ին ոստիկանությունից փոխանցեցին, որ քննիչի որոշումն են կատարել:

Մեր տեղեկություններով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Մելքոյանը քիչ հետո կայցելի ձերբակալված կնոջը։