Լրահոս
Հասարակական
11:54
24.02.26
245

Արտակարգ դեպք՝ Երևանում. Թումանյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX-5»-ում

Img default alt hy

Այսօր ժամը 06:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի 9ա շենքի դիմաց կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայի առջևում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ավտոմեքենայի սեփականատեր Տիգրան Մարգարյանը, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։