Լրահոս
Հայաստան
16:23
31.08.19
94

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի շնորհավորական ուղերձը ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանին

Img default alt hy

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի շնորհավորական ուղերձը ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանին.

Մեծարգո՛ պարոն Քոչարյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Հսկայական է Ձեր ավանդը Արցախի Հանրապետության կերտման գործում:

Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում եւ լինելով նրա լիդերներից մեկը՝ Դուք մեծ պատասխանատվություն եք վերցրել Ձեր ուսերին եւ ճակատագրական պահերին առաջնորդել արցախահայությանը, ժողովրդի հետ հաղթել մեզ պարտադրված անհավասար պատերազմում:

Իսկ պատերազմից հետո միահամուռ ուժերով մենք բուժել ենք երկրի վերքերը, ապահովել ժողովրդի անվտանգությունը:

Տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն՝ Դուք շարունակել եք ծառայել Հայրենիքին, Ձեր նպաստը բերել նրա հզորացմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն եւ հույս հայտնում, որ ի վերջո կհաղթի արդարությունը, եւ Դուք կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը:


Հարգանքներով՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ