Լրահոս
Արցախ
11:17
20.10.20
61

Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը. Արծրուն Հովհաննիսյան

Img default alt hy

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: