Լրահոս
Կրթություն և գիտություն
22:30
30.08.19
105

Աննա Հակոբյանը 54 ուսանողի կրթաթոշակ է հանձնել

Կառավարության դիմաց սևազգեստ մայրերի բողոքի ակցիայի վերաբերյալ հայտարարություն է տարածել քննչական կոմիտեն: Հայտնում են, որ զոհված զինվորների ծնողներին ընդունել են, լսել բողոքները: Խաղաղ պայմաններում մահացած որդիների գործով էլ քննչական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար: Ինչպես հայտնի է, ծնողներից ոմանք տղաների մահվան գործով կայացված դատավճիռները բողոքարկել են եվրոպական դատարան:
Սևազգեստ մայրերը հանդիպում էին խնդրել նաև վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նա մերժել էր կանանց, օգնականի միջոցով փոխանցել, որ որևէ հարցով, այդ թվում գումարով չի կարող օգնել: Հակոբյանի հիմնադրամը չի օգնում նաև ապրիլյան պատերազմի հերոսին՝ արտասահմանում բուծվելու համար, փոխարենը՝ Իմ քայլը հիմնադրամի միջոցներով արտասահմանում սովորելու կմեկնի Լևոն Տեր-Պետրոսյան կրտսերը: