Լրահոս
Իրավական
23:00
22.01.26
179

Անհետ կորած Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է

Img default alt hy

Անհետ կորած Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է։  Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նշվում է, որ հունվարի 13-ին հաղորդվել էր 1966 թվականին ծնված Արթուր Հայրապետյանի անհետ կորելու մասին։

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արթուր Հայրապետյանը հայտնաբերվել է։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։