-
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26 -
Իրավական
Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան
22:5713.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը. ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում
22:3413.06.26 -
Հասարակական
52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
22:2213.06.26 -
Հասարակական
Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն
21:4313.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
21:3013.06.26 -
Հասարակական
Ազատ խոսքը լռեցնելու փո՞րձ. Ալեն Ղևոնդյանը չի կարող հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել
21:0913.06.26 -
Հասարակական
Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց
20:1913.06.26 -
Հասարակական
Կյանքի սպառնալիքներ է ստանում Անուշ Սեդրակյանը՝ մեսինջերով. ինչո՞ւ են փակում ԵՊՀ պատմական ամբիոնը
20:1113.06.26 -
Հասարակական
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը
19:5913.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26 -
Միջազգային
Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի
23:4212.06.26 -
Միջազգային
Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո
23:3612.06.26 -
Հասարակական
Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
23:2112.06.26 -
Քաղաքական
Պուտինի շնորհավորել կամ չշնորհավորելը Փաշինյանին ոչ մի նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան
22:5612.06.26 -
Միջազգային
Նոր բնակավայրեր են գրավել ռուսներն Ուկրաինայում. հարյուրավոր դրոններ՝ Ռուսաստանի դեմ
22:5012.06.26 -
Միջազգային
Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ
22:4512.06.26 -
Իրավական
Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել
22:2512.06.26 -
Հայաստան
«Ինձ չպետք է ասեն՝ ինչ խոսամ». Գոհար Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտոնից
22:1612.06.26 -
Հասարակական
Տեղատարափ անձրևների արդյունքում Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք․ Սուրենյան
21:5912.06.26 -
Հասարակական
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է
21:4512.06.26 -
Քաղաքական
Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն․ Ռոբերտ Քոչարյան
21:1212.06.26 -
Քաղաքական
Ձեր նամուսին ա թքում, ժողովո՛ւրդ. ԿԸՀ-ն կքննարկի որոշ տեղամասերում վերաքվեարկության հարցը
21:0212.06.26 -
Իրավական
Դատի տալ ԿԸՀ-ին՝ «ապօրինի որոշման» համար. փաստաբանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին
20:5412.06.26 -
Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիք, News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին
20:1512.06.26 -
Քաղաքական
Խունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
20:0012.06.26 -
Քաղաքական
ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները․ Գոհար Մելոյան
19:4612.06.26 -
Իրավական
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց․ դատախազության բողոքը մերժվեց․ «Ա1+»
19:4212.06.26 -
Քաղաքական
Տապալված ընտրություններ, որտեղ պարտվեց հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյանի գնահատականները
19:3012.06.26 -
Հասարակական
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան
19:2012.06.26 -
Տնտեսական
Բերքի վրա նստած լաց է լինում գյուղացին. ռուսական արգելքն ու եվրոպական երազը
18:5712.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալ
18:3612.06.26 -
Քաղաքական
Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին
18:1512.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. քաղաքագետ
18:0012.06.26 -
Հասարակական
Փլուզված կամուրջը հնարավոր չէ՞ նորոգել. միակողմանի երթևեկություն՝ Երևան-Սևան ճանապարհի հատվածում
17:4912.06.26 -
Հասարակական
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերը
17:4612.06.26 -
Հասարակական
Սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին. ի՞նչ են գտել Արեգնազ Մանուկյանի տանը քննիչները
17:1912.06.26 -
Հասարակական
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու
17:1412.06.26 -
Հասարակական
Փողոցները հեղեղվելու են մարդկանցով. «ձայների գողությունից» հետո քայլեր է սկսում Գագիկ Ծառուկյանը
17:0612.06.26 -
Հասարակական
Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»
16:4812.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետը ընդունել է Գերմանիայի եկեղեցական բարեգործական կառույցների ներկայացուցիչներին
16:3112.06.26 -
Հասարակական
Խայտառակ խախտումներ, ռեպրեսիա. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը
16:1512.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Խուժանություն, ձայների գողություն, ապօրինի ակտ. բողոքի ակցիա՝ ԿԸՀ-ի մոտ
15:3012.06.26 -
Հասարակական
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:2312.06.26 -
Հասարակական
Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան
14:5412.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան
14:1612.06.26
Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին
2019 թ․ հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց 2014-2015 թթ․ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ գյուղի նախկին գյուղապետ (ներկայում խոշորացված Ջերմուկ համայնքի Գնդեվազի վարչական ներկայացուցիչ) Հայրապետ Մկրտչյանի թույլ տված առերևույթ չարաշահումների հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս) նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։ Այս լուրը վերահրապարակեցին շատ լրատվամիջոցներ առանց պատշաճորեն լուսաբանելու, որ այս չարաշահումներն ուղիղ կապ ունեն Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի հետ։
Դեռևս 2014թ․ Գնդեվազ համայնքի շուրջ 200 բնակիչ բողոք էր հղել Ամուլսարի ոսկու ծրագիրը ֆինանսավորող այդ ժամանակվա կառույցներից մեկին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիային՝ տարբեր գանգատների թվում նշելով նաև այն, որ համայնքում հողերի օտարման գործընթացում տեղի են ունենում մանիպուլյացիաներ։ Լիդիանը, սակայն, իրեն ֆինանսավորողին ներկայացրել էր իր կողմից հողերի ձեռքբերման գրաֆիկ և երաշխիքներ, որ գործընթացի թափանցիկության հետ կապված որևէ խնդիր չկա։ Մինչդեռ համայնքում երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ վարչական դիրք ունեցող անձինք կարողացել էին խոշոր մակերեսով հողեր վաճառել Լիդիանին և շատ կարճ ժամանակում հարստանալ։ Նրանք նաև արդեն փոխել էին իրենց ընդդիմադիր դիրքորոշումը հանքարդյունաբերական ծրագրի նկատմամբ և եռանդուն կերպով համագործակցում էին Լիդիանի հետ ու հանդես գալիս ոսկու արդյունահանման ծրագրին կողմ, գործադրում քաղաքական ճնշում, որպեսզի ոսկու հանքի դեմ պայքար չընթանա։
Եվ ահա 2019 թվականին՝ այն էլ միայն քաղաքացու դիմումի հիման վրա Ջերմուկի ոստիկանության կատարած հետաքննության արդյունքում է պարզվել, Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի օգտին կատարված կոռուպցիոն մեխանիզմը։ Քննչական կոմիտեն հաղորդում է․ «Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը [Հայրապետ Էդիկի Մկրտչյանը], տեղյակ լինելով, որ [«Գեոթիմ»] ՓԲ ընկերությունը [ներկայումս՝ «Լիդիան Արմենիա»] հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար՝ համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, 2014թ. մայիսի 29-ին համայնքի արոտավայր հանդիսացող հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածք 410.130 ՀՀ դրամով [շուրջ 850 ԱՄՆ դոլար] աճուրդային կարգով վաճառել է իր որդուն [Լայերտ Մկրտչյանին], ով էլ իր հերթին մեկ տարի անց՝ 2015թ. մայիսի 26-ին, նույն հողատարածքը [շուրջ 400 անգամ ավելի թանկ գնով] 147.300.838 ՀՀ դրամով [շուրջ 310․000 ԱՄՆ դոլար], վաճառել է [«Գեոթիմ»] ՓԲ ընկերությանը»: Հստակեցնենք, որ Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում խուսափել է նշել գնում կատարած ընկերության անունը։
Բացառված չէ, որ այս գործարքից բացի կարող են լինել հողերի օտարման կամ սեփականացման գործընթացում դիրքի չարաշահման և դրա միջոցով հարստացման, մասնավոր շահադիտական նպատակով համայնքային շահերին դեմ գործելու այլ դրվագներ, եթե հաշվի առնենք, որ միայն Գնդեվազում Լիդիանը գնել է շուրջ 130 հեկտար հողատարածք։ Նշենք, որ Վայոց Ձորի պետական արխիվ ժամանակին (ենթադրաբար շահադիտորեն) չեն ներկայացվել Գնդեվազի համայնքապետարանի 2011-2016 թթ․ որոշումների մատյանները, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած որոշումների, համայնքային գործընթացների միակ պաշտոնական և ամբողջական տեղեկություններ պարունակող փաստաթուղթն են։ Մեր տեղեկություններով՝ այս մատյանները հայտնաբերվել են վարույթ իրականացնող մարմնի կողմից և գտնվում են իր տրամադրության տակ, սակայն դեռևս չեն կարող հանրությանը հասանելի լինել։ Բացառված չէ նաև, որ Գնդեվազի գյուղապետից բացի նմանատիպ գործարքներ կատարած լինեն նաև այլ պաշտոնատար անձինք, և ոչ միայն Գնդեվազում, այլ նաև Ամուլսարի հետ առնչություն ունեցած Գորայք, Սարավան, Սարալանջ, Կեչուտ, Ջերմուկ և մյուս բնակավայրերում։ Կարծում ենք, որ այս դեպքն ամենևին էլ եզակի չէ, և իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն ու բացահայտեն Ամուլսարի ծրագրի հետ կապված բոլոր գործարքները։
Սակայն այս գործի հետ կապված կա ևս մի քանի մտահոգիչ փաստեր։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մկրտչյանն արդեն իսկ վերականգնել է համայնքին հասցված վնասի մի մասը՝ 70 միլիոն դրամի չափով։ Այս հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե գյուղապետը կարող է ընդամենը յուրացրած գումարները հետ վերադարձնել (այն էլ հայտնի չէ՝ պետական, թե համայնքային բյուջե) ու ազատվել պատասխանատվությունից։ Կամ ինչպես որոշվել, որ այդ գումարներն ընդհանրապես ենթակա են վերականգնման պետության (համայնքային) բյուջե, երբ դեռևս չի ավարտվել ո՛չ նախաքննությունը, ո՛չ էլ դատավարություն է ընթացել, որի ժամանակ հնարավոր է՝ պարզվի, որ համայնքային արոտավայրերի օտարում/սեփականաշնորհում ընդհանրապես պետք է տեղի չունենար։ Հնարավոր է, որ այդ գումարները ենթակա են վերադարձի ընկերությանը և օտարված արոտավայրերն էլ ենթակա են համայնքային սեփականության վերադարձվելուն։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է քննչական կոմիտեն դատարանի և համայնքի փոխարեն որոշել, թե ինչ ճակատագիր պետք է ունենան կոռուպցիոն եղանակով համայնքից խլված հողերը։ Գուցե համայնքն ու ավագանին ա՞յլ կարծիք ունեն այս հարցում և նրանց ոչ թե իրենցից գողացված գումարն է պետք, այլ հենց հողատարածքները։ Արդյո՞ք 2014թ․ կարող էր արոտավայր կատեգորիայի հողը համայնքային աճուրդի դրվել՝ առանց հողի կատեգորիայի փոփոխման վերաբերյալ կառավարության որոշման։ Ի վերջո, ո՞վ է այս հարցերը քննարկել համայնքի հետ, որ որոշել է, թե յուրացրած գումարները հետ տալով կարելի հարցը փակված համարել։ Սրանք իրավական պրակտիկան վիճարկող հանրային լայն նշանակության հարցեր են, որոնք պետք է բարձրացնեն Հայաստանի քաղաքացիները և հասնեն նմանատիպ որոշումներ ընդունելու պրակտիկայի վերացմանը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ իրավապահ մարմինները հայեցողական որոշումներ են կայացնում, թե տարբեր համայնքներում կատարված յուրացումները և դրանք կատարողներն ինչ ճակատագիր կարող են ունենալ՝ առանց դատավարության և դատարանի օրինական վճռի։
Այսպիսի մոտեցումն ուղղակի անթույլատրելի է ինչպես իրավակիրառ իմաստով, այնպես էլ որոշում կայացնելու իրավունքի իմաստով, քանի որ առաջին հերթին համայնքը պետք է որոշի՝ ինչ անել իրենից խլված սեփականության հետ։ Կարծում ենք, որ կոնկրետ Ամուլսարի ծրագրի համար ապօրինություններով օտարված և Լիդիանին վաճառված հողերը պետք է հետ վերադարձնել համայնքին, այլապես հայտնվելու ենք նույն իրավիճակում, ինչ տխրահռչակ Թեղուտի հանքի տխրահռչակ «հանրային գերակա շահի» ներքո ապօրինի գործընթացներն էին, որոնք ի վերջո ճանաչվեցին այդպիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, և կայացվեցին փոխհատուցման խոշոր վճիռներ։ Այդ փոխհատուցումները, ցավոք, մնացին Հայաստանի քաղաքացիների ուսերին։
Որպես հետգրություն ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել նաև դեռ 2014 թվականի օգոստոսին Գնդեվազում կայացած սկանդալային հանրային լսումներիտեսագրությունը, որտեղ կտեսնեք, թե ինչ մթնոլորտում են դրանք տեղի ունեցել, և ինչպես է Գնդեվազի նույն գյուղապետն ամեն կերպ փորձում դահլիճ հետ բերել լսումները բոյկոտող գնդեվազցիներին, ինչի իրական պատճառները հիմա արդեն պարզ են, քանի որ այն ժամանակ նա նվազագույնը 300․000 դոլար գումարի ակնկալիք ուներ ու հավանաբար, միտք չուներ պաշտպանելու համայնքի, բնակիչների և առավել ևս բնության շահերը (https://www.youtube.com/watch?v=y5jfFO28vbY)։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն