Լրահոս
Միջազգային
17:55
05.05.26
495

ԱՄՆ ռազմաօդային ուժերի լիցքավորող ինքնաթիռը Պարսից ծոցի երկնքում արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել

Img default alt hy

Ամերիկյան Boeing KC-135R Stratotanker լիցքավորող ինքնաթիռը Պարսից ծոցի երկնքում արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել. այս մասին են վկայում թռիչքային տվյալները, որոնց ծանոթացել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օդանավը թռիչք էր կատարել Աբու Դաբիից և շուրջ երկու ժամ պտտվել Պարսից ծոցի վրայով, որից հետո տվել է 7700 ազդանշանը և ուղղություն վերցրել դեպի Կատար։ Այս կոդն օգտագործվում է վերգետնյա ծառայություններին վթարային իրավիճակի մասին տեղեկացնելու համար, ինչպիսիք են շարժիչի խափանումը, սրահի հերմետիկության կորուստը կամ օդանավում գտնվող որևէ մեկի առողջական խնդիրները:

Համաձայն հասանելի տվյալների՝ ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել, սակայն Դոհայից մոտ 60-70 կիլոմետր հեռավորության վրա նրա գտնվելու վայրի մասին տվյալներն ընդհատվում են։ Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ որոշակի բարձրության վրա անջատված տրանսպոնդերներով ինքնաթիռները դուրս են գալիս վերգետնյա ռադարների տեսադաշտից:

Boeing KC-135R լիցքավորող օդանավերն այժմ ակտիվորեն թռիչքներ են իրականացնում այդ տարածաշրջանում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին։ Ավելի վաղ նմանատիպ օդանավերից մեկը կորել էր օդում՝ ենթադրաբար բախվելով նույն մոդելի մեկ այլ ինքնաթիռի հետ: