Լրահոս
Միջազգային
10:00
25.04.26
423

ԱՄՆ-ն թույլատրել է Վենեսուելայի իշխանություններին վճարել Մադուրոյի և նրա կնոջ փաստաբանների համար

Img default alt hy

ԱՄՆ կառավարությունը թույլատրել է Վենեսուելայի իշխանություններին վճարել փաստաբանի համար նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա տիկնոջ՝ Սիլիա Ֆլորեսի պաշտպանության նպատակով, որոնք կալանքի տակ են գտնվում ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դատախազ Ջեյ Քլեյթոնի նամակին։

Ավելի վար ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել էր, որ դատավորը ԱՄՆ անվտանգության համար ռիսկեր չի տեսել լատինամերիկյան երկրի բյուջեից Վենեսուելայի առաջնորդի պաշտպանության ծախսերը հոգալու մեջ։

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել է փոփոխված լիցենզիաներ, որոնք թույլ կտան Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի փաստաբաններին վճարումներ ստանալ իրենց երկրի կառավարությունից», - հայտնել է New York Times-ը՝ վկայակոչելով փաստաբան Ջեյ Քլեյթոնի նամակը, որն ուղարկվել է Մանհեթենի դաշնային դատարան:

Նամակում նշվում է, որ վենեսուելացի առաջնորդի կողմը հետ է վերցրել մեղադրական եզրակացությամբ վարույթը դադարեցնելու իր միջնորդությունը, քանի որ Արդարադատության նախարարության այս զիջումը նրանց միջնորդությունը դարձրել է ոչ արդիական: Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության այս որոշումը լուծել է Մադուրոյի դատական գործի առաջին հիմնական խնդիրը:

Մադուրոյի և նրա կնոջ պաշտպանական կողմն ավելի վաղ պահանջում էր փակել գործը, քանի որ ամերիկյան իշխանությունները, հիմնվելով Վենեսուելայի դեմ գործող պատժամիջոցների վրա, արգելափակել էին փաստաբանների ծառայությունների դիմաց վճարումները:

Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները զանգվածային հարված են հասցրել Վենեսուելային. երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գերեվարվել և տեղափոխվել են Նյու Յորք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրանք կկանգնեն դատարանի առաջ, քանի որ իբր առնչություն են ունեցել «նարկոահաբեկչությանը»։ Մադուրոն և նրա կինը հայտարարել են իրենց անմեղության մասին՝ ամերիկյան արդարադատության կողմից առաջադրված հոդվածներով։