Լրահոս
Միջազգային
12:15
02.05.26
355

ԱՄՆ-ն ցանկանում է «գրեթե անմիջապես» վերահսկողության տակ վերցնել Կուբան․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է «գրեթե անմիջապես» վերահսկողության տակ վերցնել Կուբան։ Այս մասին նա ասել է Ուեսթ Փալմ Բիչում (Ֆլորիդա նահանգ) տեղի Forum ակումբի անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։

Ամերիկյան առաջնորդը հիշատակել է Կուբան՝ պնդելով, որ ԱՄՆ-ն «այն վերահսկողության տակ կվերցնի գրեթե անմիջապես»։ «Կուբան խնդիրներ ունի։ Բայց սկզբում մենք կավարտենք մեկ [գործ]»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Իրանի դեմ պատերազմը։ «Իրանից վերադարձի ճանապարհին մեր մեծ ավիակիրներից մեկը, հնարավոր է՝ USS Abraham Lincoln-ը՝ ամենամեծն աշխարհում, կմոտենա ափից մոտ 100 յարդ (շուրջ 90 մ - խմբ․) հեռավորության վրա, և նրանք կասեն՝ «Շատ շնորհակալություն, մենք հանձնվում ենք»»,- պնդել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների կուրսի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Ավելի վաղ նա բազմիցս պնդել էր, որ Կուբայի կառավարությունը և տնտեսությունը մոտ են փլուզմանը՝ ԱՄՆ ճնշման ներքո Վենեսուելայից կղզի-պետություն նավթի մատակարարումների դադարեցումից հետո։ Փետրվարի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող են «բարեկամաբար վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»։

Ինչպես մարտի 13-ին հայտնել էր Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, Հավանան և Վաշինգտոնը բանակցություններ են վարել, որոնք «ուղղված են եղել երկկողմ տարաձայնությունների շուրջ երկխոսության միջոցով լուծումներ գտնելուն»։ Միևնույն ժամանակ, ինչպես փետրվարին տեղեկացրել էր Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գաղտնի քննարկում է կղզու ապագան Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյի հետ։