Լրահոս
Քաղաքական
20:09
21.02.26
142

Ամասիա հասած ադրբեջանցիների առեղծվածը բավահայտում է ՀՀ ԱԱԾ-ն. Օվերտոնի պատուհա՞ն է բացվում

Հայաստան այցելած Ռուսաստանի քաղաքացի ադրբեջանցիների տեսանյութերում, ըստ էության, ազգային անվտանգության խնդիր չի տեսնում պատասխանատու ծառայությունը: Համենայն դեպս, մեր գրավոր հարցման պատասխանում մտահոգության հետք չկա: 

Ավելին, ԱԱԾ-ն արձանագրում է, որ Ամասիայում նկարահանումներ արած, տարածքն իրենց նախկին բնակավայր ներկայացրած այդ ադրբեջանցիները Հայաստանում են եղել նաև 2013, 2014 թվականներին: