Լրահոս
Տարածաշրջան
14:37
24.02.26
314

Ադրբեջանում ջրի պաշարները կբավարարեն միայն մեկ տարի

Img default alt hy

Ադրբեջանում առկա ջրային պաշարները կբավականացնեն մեկ տարուց փոքր-ինչ ավելի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության (ADSEA) ռազմավարության, միջազգային համագործակցության և գիտության բաժնի պետ Ռիադ Ախունձադեն, հայտնում է ադրբեջանական Report-ը։

Ռիադ Ախունձադեն նշել է, որ Ադրբեջանում ներկայումս ջրի դեֆիցիտ չի նկատվում, սակայն եղած պաշարները չեն կարող բավարար համարվել երկարաժամկետ հեռանկարում։ Նրա խոսքով՝ այս պահին երկրի ջրամբարներում կուտակված է մոտ 16-17 միլիարդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ տարեկան սպառումը կազմում է 11-12 միլիարդ խորանարդ մետր։