Լրահոս
Միջազգային
23:30
21.01.26
134

Ադրբեջանում ճանկերը սրած էին հետևում Իրանի ճգնաժամին. Ալիևի գաղտնի պլանը տապալվե՞ց

Այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի վերաբնակեցման գաղափարներով ապրող Բաքուն արդյո՞ք նաև, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի գրավման հույսեր է փայփայում: Այդպես Ադրբեջանն անվանում է Իրանի Ատրպատականի շրջանը, որտեղ ծագումով ադրբեջանցիներ են ապրում: Այդպիսի կասկածներ են առաջացել ադրբեջանագետների շրջանում այն բանից հետո, երբ Ալիևը քար լռություն է պահպանել Իրանում անկարգությունների օրերին ու խոսել միայն դրանց հանդարտվելուց հետո: Ավելին Ադրբեջանը որևէ կերպ չի կանխել հակաիրանական քարոզչությունը եթերում ու փողոցներում: