Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:49
05.05.26
334

Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան

Img default alt hy

Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանք կմասնակցեն «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովին։ 

Համաժողովի օրակարգի համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։ Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներ են։