Լրահոս
Տնտեսական
14:39
25.02.26
85

3.8% գնաճ, արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով, արտահանումը՝ 13.5%-ով

Img default alt hy

2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

– շինարարություն՝ 18.7%,

– արդյունաբերություն՝ 10.6%,

– ծառայություններ՝ 7.4%,

– առևտրի շրջանառություն՝ 0.7%։

2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%: