Լրահոս
Արցախ
19:00
12.02.26
117

2023-ին պայթյունից տուժած ընտանիքը հայտնվել է փողոցում․ սա ՀՀ կառավարության անգործության ուղիղ հետևանքն է․ Իսկանդարյան

Img default alt hy

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրել է․

«2023թ. ՎՔՆ պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքների կարգավիճակի չլուծված լինելն արդեն բերել է կոնկրետ ողբերգության․ միայնակ մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ, երկու ամիս է՝ չի կարողանում վճարել տան վարձը և այսօր հայտնվում է փողոցում։ Իր աշխատանքով հազիվ է ապահովում սննդի նվազագույն կարիքները։

Սա ՀՀ կառավարության անգործության ուղիղ հետևանքն է, և ստեղծված վիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ վարչապետը և գործող իշխանությունը։

Հ․Գ․ Եթե կան մարդիկ, ովքեր կարող են աջակցել այս ընտանիքին, ինչպես նաև նմանատիպ ծանր վիճակում գտնվող այլ ընտանիքների, խնդրում ենք կապ հաստատել»։