Լրահոս
Քաղաքական
21:59
25.02.26
138

Ժողովրդի քթից են բերելու. թոշակը բարձրացնելու իշխանության հիմնավորումներն անհավատալի են

Իշխանությունը վստահեցնում է, թե ընտրության հետ կապ չունի թոշակները բարձրացնելու մասին իրենց խոստումը: Ամիսներ առաջ, երբ հայտարարում էին, որ 1000 դրամ բարձրացնելն անգամ մեծ ծախս է՝ չգիտեին, որ իրենց սպասածից 2 տոկոս ավել տնտեսական աճ են գրանցել: Ընդդիմությունը վստահ է, որ որպես ընտրակաշառք է Փաշինյանի թիմը որոշել թոշակները բարձրացնել, քանի որ հատուկ ծառայությունները պարբերաբար տեղեկացնում են Փաշինյանին, որ ինքը վարկանիշի խնդիր ունի և չի կարողանալու վերընտրվել: