Լրահոս
Հասարակական
22:39
23.04.26
150

Զարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ

Img default alt hy

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։

Տեխնիկական միջոցը գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։

ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարգ վարքագիծ։