Լրահոս
Իրավական
09:46
26.02.26
127

Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքի

Img default alt hy

Դատարանը դատավոր Դադոյանի նախագահությամբ երեկ՝ փետրվարի 25–ի ուշ երեկոյան հրապարակել է որոշում, որի համաձայն «Հայրենիք» կուսակցության անդամ  Խաչիկ Գալստյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք խափանման միջոցը և 2 մլն դրամ գրավ։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Փետրվարի 28-ին, այսինքն կալանքի ժամկետի ավարտի օրը, Խաչիկ Գալստյանը կտեղափոխվի արդեն իր բնակության հասցե»,– հավելել է նա։

2025 թ. դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին կալանավորել է երկու ամսով՝ մեղադրելով ընտրակաշառք տալու համար: