Լրահոս
Հասարակական
19:34
25.02.26
92

Վատ փոխոստիկանապետները լավ խորհուրդներ կտա՞ն ՆԳ նախարարին. աղմկոտ փոփոխություններ՝ ՆԳՆ-ում

Ոստիկանության վերնախավում կադրային փոփոխություններ են եղել. պաշտոնանկ են արվել երեք փոխոստիկանապետերը, որոնք դարձել են ներքին գործերի նախարարի խորհրդականներ: Ըստ իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանի՝ վերջին օրերի աղմկոտ սպանությունների պատճառով են կադրային փոփոխություններ արվել ոստիկանությունում: Իշխանությունն ընտրություններից առաջ հանրությանը ուզում է ցույց տալ, թե չի ներում իրավապահներին հայաստանցիներին ցնցած սպանությունների պատճառով: