Լրահոս
Քաղաքական
20:10
25.02.26
138

Թոշակն ընտրություններից առաջ բարձրացնելով՝ Փաշինյանը քրեական օրենսգիրք է խախտում. իրավական արձագանք

Ընտրություններից երկու ամիս առաջ թոշակները բարձրացնելու իշխանության հանկարծակի որոշումը ընտրակաշառք է, թե՝ ոչ: Այս բանավեճը իրավապաշտպաննրի մի մասը լուծում է հօգուտ ընտրակաշառքի. նրանք հղում են անում քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածին, ըստ որի՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը իրականացվող բարեգործությունը կարող է համարվել ընտրողների կամքի վրա ազդելու միջոց: Նույն չափանիշը պետք է կիրառվի նաև այն դեպքերում, երբ ընտրություններից առաջ հանկարծակի «ակտիվանում» է պետական սոցիալական քաղաքականությունը, նկատում է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը: